ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հայաստանը մշակութային դիտարժան ուղղություններից մեկը դարձնելու պատասխանատուն դո՛ւք եք». Ռալֆ Յիրիկյանն` ուսանողներին
15:25, 09.11.2016 | mamul.am
23887 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական բաց դռների օրվա հյուրերն էին Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 30 ուսանող: Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ուսանողների ցանկությունը՝ ծանոթանալ ընկերության գործունեությանը, կորպորատիվ կառավարման մշակույթին, կառուցվածքին և որակի կառավարման առանձնահատկություններին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառայություններ մատուցող ընկերություն է, նույնչափ, որչափ և ՏՀՏ ընկերություն: Ընկերությունը կարող է ունենալ կատարյալ գործառնական համակարգեր, այդ թվում՝ ամենաառաջադեմ տեխնոլոգիա, ենթակառուցվածք, բարձր արդյունավետություն, լավագույն կադրեր, բայց թերանալ բաժանորդների սպասարկման հարցում: Բաժանորդների սպասարկումը ժամանակակից աշխարհում կիրառական գիտակարգ է կարծես դարձել:
Այն մրցակցային առավելություն ապահովելու առանցքային միջոց է: Բաժանորդների սպասարկման սկզբունքները գրեթե նույնն են բոլոր ոլորտներում և ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է ձեզ հետ կիսելու իր գիտելիքը, քանի որ դուք եք ապագայում Հայաստանում տուրիզմի զարգացման և միջազգային մակարդակում երկիրը բնական և մշակութային դիտարժան ուղղություններից մեկը դարձնելու համար պատասխանատուն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր