ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Դիլիջանի գերթանկարժեք ուսումնական կենտրոնի հետագա ճակատագիրն անհայտ է
15:15, 10.11.2016 | mamul.am
5702 | 0
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցվել է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը:
«Հաշվի առնելով, որ ներկայում աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը` նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով»: Նշենք, որ գործադիրի նիստում որևէ կերպ չի պարզաբանվել ուսումնական կենտրոնի հետագա ճակատագիրը:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնը լուծարվելու է:
Ավելի վաղ ներկայացրել էինք ուսումնական կենտրոնի վրա պետբյուջեից ծախսված հսկայական գումարները, թե ինչ արժողությամբ կահույք ու սպասք է գնվել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր