ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարվածել է լրագրողին
16:05, 07.12.2016 | mamul.am
8229 | 3

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ քիչ առաջ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և իր միջև միջադեպ է եղել: «Պատգամավորը հարվածել է աչքիս, ինչպես նաև հայհոյանքներ ուղղել իմ հասցեին»,- ասաց Վահեն:
Ռուբիկ Հակոբյանը լրագրողների մասնակցությամբ ընդդիմադիր դաշտի հետ հնարավոր համագործակցության մասին է խոսել, երբ Վահեն հետաքրքվել, է թե ընդդիմադիր ուժերից ո՞րին է համակրում: Ի պատասխան՝ Ռուբիկ Հակոբյանը հորդորել է լրագրողին գնալ և կարդալ գրքեր: «Հարցը Հակոբյանին դուր չեկավ, ասաց, որ չեմ հասկանում` ինչ եմ հարցնում, ու որ ես անկուլտուրական եմ: Ես իրեն ասացի, որ կուլտուրական եմ, ինքն է անկուլտուրական, որ ձեռքերով է խոսում մարդկանց հետ: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանը նշեց՝ ուզում ես ինձ սովորեցնե՞ս, արի տեսնենք՝ ով ում կսովորեցնի: Մենք առանձնացանք, քայլելով հասանք Ազգային ժողովի շենքի առաջին հարկ (լրատվական տանող ճանապարհին), որտեղ տեսախցիկ չկա, այդ ժամանակ առանց ինձ լսելու, պատգամավորը բռունցքով հարվածեց աչքիս»:
Լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ Ռուբիկ Հակոբյանից, ով հայտարարել է, թե լրագրողը փորձել է էթիկայի դասեր տալ իրեն: Հարցին` իսկ դա արդարացնո՞ւմ է ծեծը, ասել է` «դուք տեսե՞լ եք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր