ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Մարդուն պետք է թողնենք իր գիտությամբ զբաղվի` ձերբազատվելով լրացուցիչ սթրեսներից ու «դոկտոր» դառնալու մտայնությունից». Լիլիթ Մկրտչյան
16:45, 11.12.2016 | mamul.am
3949 | 0

Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները` կապված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծի հետ, որով առաջարկվում է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգը՝ թեկնածու, դոկտոր, դարձնել մեկ աստիճան համակարգ:
Թեմայի շուրջ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է կրթության փորձագետ, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Մկրտչյանի հետ, ով ամենևին դեմ չէ, որ գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգը՝ թեկնածու, դոկտոր, դարձնեն մեկ աստիճան համակարգ:
Սակայն Լիլիթ Մկրտչյանի համոզմամբ` անշուշտ, այս պահին կան բացեր. համակարգն այդպես հեշտ ու հանգիստ փոխելը դժվար է:
«Եթե փոխում ենք համակարգը, ապա ինչպե՞ս պիտի վերաբերվենք այսօրվա դոկտորներին, ո՞րն է լինելու տարբերությունը, այնուամենայնիվ, այդ մարդկանց ձեռքբերումն է իրենց կյանքի ընթացքում, գիտության մեջ ունեցած իրենց ներդրումը, ո՞րն է լինելու սահմանը այսօրվա դոկտորի և թեկնածուի միջև»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ անհրաժեշտ է համարում բարդացնել գիտաթեզի պաշտպանությունը, որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն մեկ աստիճան համակարգին, և այն իրականում արժեք ու իրական ձեռքբերում դառնա: «Կարծում եմ, պետք է հանել 3 տարվա ասպիրանտուրայի ուսուցումից հետո պաշտպանությունը և գիտնականի կոչում ստանալը, քանզի իմ համոզմամբ, երեք տարում գիտաթեզը չի կարող հասունանալ, լուրջ հետազոտություն դառնալ` գիտությամ մեջ ներդրում ունենալով»,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ կա նաև հակառակ կողմը. «Նախ, ո՞վ է մարդուն խանգարում, որ զբաղվի գիտությամբ, ամենևին չի նշանակում, որ դոկտոր դառնալու հանգամանքը պիտի օգնի մեզ այդ հարցում: Երկրորդ` ի՞նչ ասել է գիտության թեկնածու: Այսինքն` գիտնական դառնալու թեկնածության հայտ ենք ներկայացրել ու դեռ գիտնական չե՞նք: Այդ դեպքում ի՞նչ է ենթադրում ատենախոսությունը, որ մարդիկ պաշտպանում են: Երրորդ` կարծում եմ, որ իրականում պետք է մեկ աստիճան դառնա և մարդուն հանգիստ թողնենք, որ ինքն իր գիտությամբ զբաղվի, ձերբազատվելով լրացուցիչ սթրեսներից ու «դոկտոր» դառնալու մտայնությունից »,- կարծում է նա: Լիլիթ Մկրտչյանի համոզմամբ` այս փոփոխությունը կատարելու համար ժամանակ է պետք: «Առհասարակ կրթության ոլորտում փոփոխությունները պետք է դանդաղ կատարվեն, լավ փորձարկվեն ու նոր ներդրվնեն, որպեսզի արդյունավետ լինի»,- ամփոփեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր