ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հունաստանում մինչ օրս անհայտ հնագույն քաղաք է հայտնաբերվել
21:10, 18.12.2016 | mamul.am
24306 | 0

Հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է 2500-ամյա քաղաքի հետքեր, հայտնում է Գյոթեբորգյան համալսարանի կայքը: Բացահայտումն արվել է կենտրոնական Հունաստանում` Վլոհոս գյուղի մոտակայքում:

Քաղաքի մասնիկները հայտնաբերվել են բլուրի վրա: Այստեղ գտնվել են աշտարակների, դարպասների ու պատերի ավերակներ: Հնագետները գտել են քաղաքային հրապարակն ու փողոցների ցանցը: Բլրի` պատերով առանձնացված հատվածն ավելի քան 40 հա է:

Հունաստանում նախկինում անհայտ հնագույն քաղաք է հայտնաբերվել

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն սպասքի կտորներ ու մետաղադրամներ, որոնք օգնել են քաղաքի տարիքը որոշելու հարցում:

Հունաստանում նախկինում անհայտ հնագույն քաղաք է հայտնաբերվել
Ամենահին գտածոները թվագրվել են Ք. ա. 500-ական թթ.: Քաղաքը ծաղկում է ապրել 4-3 դդ., սակայն հետագայում, անհայտ պատճառներով լքվել է: Հնարավոր է, դա կապված է եղել հռոմեական նվաճումների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր