ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Ստամբուլը կաթվածահար է եղել. տեղացել է մինչև 110 սմ ձյուն
14:05, 09.01.2017 | mamul.am
23812 | 0
Հունվարի 6-ից շարունակվող ձյան առատ տեղումները կաթվածահար են արել Թուրքիան, մասնավորապես` Ստամբուլ քաղաքը, որտեղ ձյան շերտի հաստությունը հասնում է 80-ից 110 սմ-ի, գրում է Hurriyet Daily News-ը: Դադարեցված է երթևեկությունը, չեն գործում կրթօջախները և պետական որոշ հաստատություններ, ավելի քան 600 չվերթ է չեղարկվել: Եղանակային վատ պայմանների պատճառով փակ է նաև Բոսֆորի նեղուցը։ Օդերևութաբանների կանխատեսումներով` տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 11-ը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր