ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Անոմալ ցրտերի պատճառով Հունաստանում փակվել են բոլոր դպրոցները
17:00, 10.01.2017 | mamul.am
9777 | 0

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հունվարի 10-ին Հունաստանի բոլոր դպրոցներում չեղարկվել են դպրոցական պարապմունքները, և երկրի համար սաստիկ ցրտի պատճառով դպրոցականները լրացուցիչ արձակուրդ են ստացել։ Այս մասին հաղորդում է Korrespondent-ը։

Հունվարի 6-ին «Արիադնա» հակացիկլոնը Սիբիրից բերել է Հունաստանի համար աննախադեպ սառնամանիք և ձյան տեսքով տեղումներ։

Հունվարի 9-ին օդերևութաբանները կանխատեսել էին եղանակային պայմանների նոր վատթարացում և ձյան տեսքով տեղումներ ամբողջ երկրում։ Մայրաքաղաքային շրջանի իշխանությունները, հաշվի առնելով իրավիճակը, հայտարարել են, որ հունվարի 10-ին կփակվեն բոլոր դպրոցները։ Որոշումը տարածվում է նաև մասնավոր դպրոցների վրա՝ որոշակի բացառություններով։ Չեն աշխատում նաև մանկապարտեզները։ Հաղորդվում է, որ ցուրտ եղանակները կշարունակվեն մինչև հունվարի 12-ը:

Նշվում է, որ Հունաստանի դպրոցները, ինչպես նաև բնակարանների մեծ մասը, նախատեսված չեն ցուրտ եղանակի համար։
Հաղորդվում է, որ առատ տեղումների և մերկասառույցի պատճառով փակ են նաև մի շարք ճանապարհներ:
Անոմալ ցրտերի պատճառով երկրում 2 մարդ է մահացել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր