ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
28 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը հայտարարություն է արել
11:35, 11.01.2017 | mamul.am
6477 | 1

28 օր հացադուլ անող «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ.
« Թանկագի՛ն բարեկամներ, ընկերներ, աջակիցներ,
շնորհակալ եմ իմ համեստ անձի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
Ես հավատում եմ, որ կայանալու է իրական արդարադատությունը: Դրա պտուղները համտեսելու եմ ինչպես ես, այնպես էլ Դուք և ողջ հայ ժողովուրդը»: Ներսեսի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը բավականին հյուծված է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արդեն 7 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն կամ գրավ:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը դեկտեմբերի 22-ից է հացադուլ հայտարարել: Ներսեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել իրեն: Վերջինը կալանավորվել է 2016-ի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք և զինամթերք պահելու համար: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվել է դատարան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր