ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Վահան Շիրխանյանին պատգարակով կբերեն դատական նիստին
11:25, 13.01.2017 | mamul.am
3470 | 3
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունենալու նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով դատական նիստը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործով դատական առաջին նիստը հետաձգվել էր, քանի որ դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանը ցանկություն է հայտնել ներկայանալ դատական նիստին և հանդես գալ հատարարությամբ: Նրան դատարան կբերեն պատգարակով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առողջական վիճակ վատ է, դժվարությամբ է քայլում ու եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը կարող է ողջ չմնալ, չհասնել իր դատին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր հանցագործություն կազմակերպելու համար կասկածվող խմբի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր