ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Խոսքս ուղղում եմ հարյուրհազարավոր անտարբերներին». Ավետիք Իշխանյան
22:30, 16.06.2024 | mamul.am
3538 | 0

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿՈՉ ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻՆ
Բազմիցս ասել եմ և հիմա կրկնում եմ՝ ստալինյան ժամանակներից ի վեր, Հայաստանում երբեք նման քաղաքական հետապնդումներ և այսքան քաղբանտարկյալներ չեն եղել։ Վերջին շրջանում, հատկապես բռնություններն ու քաղաքական հետապնդումները սաստկացել են։ Հետապնդվում, ձերբակալվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրավաքի մասնակիցները, ՀՅԴ անդամները, այլև այն մարդիկ, ովքեր համակրում են շարժմանը, օրինակ՝ GG սեփականատերը։ Այլևս անիմաստ է դիմել անհայրենիք, նյութապաշտ քպ-ականներին, ծախված, բթամիտ ոստիկաններին, նույնպես ծախված քննիչներին, դատախազ-դատավորներին։ Խոսքս ուղղում եմ հարյուր հազարավոր անտարբերներին․
-Ինչ, ձեզ թվում է, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, ձեզ չի՞ վերաբերում։ Այդպես էր թվում Կիրանցի բնակիչներին, որ Արցախի հարցն իրենց չի վերաբերում։ Նույնը` քաղաքական հետապնդումների հարցով։ Համոզված եղիր, եթե շարունակես անտարբեր մնալ և լռել, վաղը կհանձնեն ձեր պապենական տարածքները, կձերբակալեն քե՛զ, քո հարազատներին։ Դու՛, քո անտարբերությամբ, խրախուսում ես և հայրենիքի վաճառքը և քաղաքական հետապնդումները։
Հիշեցի գերմանացի պաստոր Մարտին Նիմյոլերի խոսքերը․
«Սկզբում նրանք եկան սոցիալիստների հետևից, և ես լռեցի, որովհետև ես սոցիալիստ չէի։
Այնուհետև նրանք եկան արհմիության անդամների հետևից, և ես լռեցի, քանի որ ես արհմիության անդամ չէի։
Այնուհետև նրանք եկան հրեաների հետևից, և ես լռեցի, քանի որ ես հրեա չէի։
Այնուհետև նրանք եկան իմ հետևից, և ոչ ոք չէր մնացել, որ խոսեր ինձ համար»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր