ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Վանա լճի ընդերքում «Աղթամար» անունով 40-մետրանոց նավ է հայտնաբերվել
12:25, 13.01.2017 | mamul.am
14282 | 0
Վանա լճի հատակին հայտնաբերվել է «Աղթամար» անունով ջրասույզ եղած նավ: Այն մոտ 40 մետր երկարություն ունի։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, հայտնել է Վանա լճի ստորջրյա հետազոտությունների միությունը (VANSAD)։
Նավը հայտնաբերվել է վերջին մեկ տարվա ստորջյա հետազոտությունների արդյունքում, Բիթլիս նահանգի Ռեշադիյե շրջանի Չանաքդյուզու գյուղի ափամերձ տարածքում։
Նավի վրա նշված է եղել «Աղթամար» անունը, իսկ տախտակամածին առկա է եղել «Աղթամար-Դատվան» գրությունը, որով մատնանշվել է դրա երթուղին։
«Աղթամար» նավը ռուսական բեռնանավ է եղել, որը փոթորկի հետևանքով խորտակվել է 1958 թվականին։
Երբ Վանի տարածաշրջանը հայտնվել է ռուսական վերահսկողության տակ, այնտեղ կառուցվել է 3 բեռնանավ։ Տարածաշրջանից հեռանալով` ռուսներն այրել են նավերից մեկը, իսկ մյուս երկուսը կորցրել են։ Ռուսների հեռանալուց հետո թուրքական կողմը նավերը շահագործել է մինչև 200 տոննա չոր բեռ և ոչխարներ տեղափոխելու համար։ Ենթադրվում է, որ «Աղթամար» նավը փոթորկի հետևանքով բախվել է ժայռերին և խորտակվել։ Նավի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։ Ընդգծվում է, որ հայտնաբերված նավը կարող է նպաստել Վանա լճում ստորջրյա զբոսաշրջության զարգացմանը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր