ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Դոնալդ Թրամփի պատվին ցեցի նոր տեսակ է անվանակոչվել
11:20, 18.01.2017 | mamul.am
7552 | 1

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կանադացի կենսաբան Վազրիկ Նազարին իր հայտնաբերած ցեցի նոր տեսակն անվանել է նրա անունով: Այս մասին հայտնում է zookeys.pensoft.net կայքը:

Հայտնի է, որ Նազարիի հայտնաբերած տեսակը պատկանում է ցեցերի Gelechiidae տեսակին: Այժմ այն կրում է Neopalpa donaldtrumpi անվանումը:

Գիտնականը միջատին ԱՄՆ ղեկավարի անունն է տվել միայն այն պատճառով, որ ցեցի դեղնասպիտակ գլուխը հիշեցնում է Թրամփի սանրվածքը:

Նշվում է, որ ցեցի այս տեսակը տարածված է Քալիֆորնիա նահանգի հարավային մասերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր