ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
1992․ 2020, 2022 և 2024....
06:15, 16.05.2022
2036 | 0
Ցոլաց վերջին շողն արևի
Գանձասարի խաչն ի վեր
Վանքի բակում լուռ շարվեցին
Հայորդիներն անվեհեր
Քանի՞սն ընկան այս տասն օրում
Բայց դեռ շատ ենք, բայց դեռ կանք
Մեր արցունքն է անտես ծորում
Արցունքի մեջ՝ ողբ ու շանթ
Տղե՜րք, վաղվա ահեղ մարտում
Ձեզ աջն Աստծո պահապան
Գումարտակին օրհնեց մթնում
Ինքը՝ զինվոր քահանան:
Թե մենք ծեգին ի՞նչեր արինք
Ես չեմ պատմի, ոչ մի բան
Հարցում արեք Գանձասարին
Նա է միակ մեր վկան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր