ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Միայն Փաշինյանի ստորագրած անոռուգլուխ, խայտառակ կապիտուլյացիայի «շնորհիվ» է, որ Ադրբեջանն այժմ էլ ներխուժել է Հայաստանի տարածք
00:15, 10.11.2022
1983 | 0
Գիշերով, թաքուն, ինքնագլուխ, ընդամենը գրիչի մեկ շարժումով, Արցախի հսկայական տարածքներ, մեջի զոհերի մարմինների, վիրավորվածների և թաքնված հայ զինծառայողների հետ միասին, գերի-նվեր տրվեցին Ադրբեջանին։
Ուղիղ 2 տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը սկսեց ու դեռ չի՛ ավարտել իր կապիտուլյացիան։
Ազերին իր ծոծորակը կտեսներ, սակայն երբեք չե՛ր տեսնի Ջերմուկի սարերը, որոնց նրանց մոտեցրեց միմիայն Փաշինյանն իր ստորագրությամբ։
Փաշինյանը մի քանի անգամով ավելի մեծ տարածքներ է տվել Ադրբեջանին, քան մեր կորցրածն էր 44-օրյա պատերազմի ընթացքում։
Միայն Փաշինյանի ստորագրած անոռուգլուխ, խայտառակ կապիտուլյացիայի «շնորհիվ» է, որ Ադրբեջանն այժմ էլ ներխուժել է Հայաստանի տարածք։ Գրավված են Հայաստանի արևելյան սահմանի գրեթե բոլոր բարձրադիր դիրքերը։ Դիահերձարաննեում ունենք 70-ից ավելի դիակներ, որոնք մնացել են դեռ 2020-ից։ Այս տարվա սեպտեմբերի 13-16-ին ունեցանք ևս 207 զոհ, մի քանի տասնյակ գերիներ և թշնամուն անցած դիրքերում մնացած դիեր, որ դեռ չեն վերադարձվել։
Սա ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի շարունակություն։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր