Հայկական մշակույթի, պատմության, աստվածաբանության, փիլիսոփայության, լեզվի և գրականության պահպանման խոշոր կենտրոն Մխիթարյան միաբանությունը սկսել է գործել դեռևս 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կոստանդնուպոլսում: Վենետիկի Սուրբ Ղազար կղզի տեղափոխվել է 1717 թվականին: Հիմնադիրը մի հոգևորական էր Մխիթար անունով, ով եկել էր Սեբաստիայից` Մխիթար Սեբաստացին: Մինչ այդ կղզին պատկանում էր տեղի իշխանություններին և ծառայում էր որպես անկելանոց: Արդեն 1715-ին այն հանձնվեց հայ հոգևորականներին: Միաբանությունը գոյություն ունի արդեն ավելի քան 300 տարի, որի ընթացքում այնտեղ այցելել և ուսանել են բազմաթիվ հայտնի մտավորականներ, որոնցից մեկն էլ անգլիացի գրող Ջորջ Գորդոն Բայրոնն է: Հայտնի է, որ նա հայերեն է ուսանել Հարություն Ավգերյանի մոտ: Մխիթարյան միաբանությունը մինչ այժմ բացել է 25 դպրոց, որոնցից պահպանվել են միայն 5-ը: Այժմ միաբանության կազմում կան 26 միաբաններ, ովքեր շարունակում են հայապահպան գործունեությունը: I am Armenian բլոգ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի տեղափոխվել է 1717 թվականին: Հիմնադիրը մի հոգևորական էր Մխիթար անունով, ով եկել էր Սեբաստիայից` Մխիթար Սեբաստացին: Մինչ այդ կղզին պատկանում էր տեղի իշխանություններին և ծառայում էր որպես անկելանոց: Արդեն 1715-ին այն հանձնվեց հայ հոգևորականներին: Միաբանությունը գոյություն ունի արդեն ավելի քան 300 տարի, որի ընթացքում այնտեղ այցելել և ուսանել են բազմաթիվ հայտնի մտավորականներ, որոնցից մեկն էլ անգլիացի գրող Ջորջ Գորդոն Բայրոնն է: Հայտնի է, որ նա հայերեն է ուսանել Հարություն Ավգերյանի մոտ: Մխիթարյան միաբանությունը մինչ այժմ բացել է 25 դպրոց, որոնցից պահպանվել են միայն 5-ը: Այժմ միաբանության կազմում կան 26 միաբաններ, ովքեր շարունակում են հայապահպան գործունեությունը: I am Armenian բլոգ |