- Մեկական թեյի գդալ կիտրոնի հյութն ու աղացած բրինձը, մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար` մինչ համասեռ զանգված ստանալը, ապա ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
- Մեկական ճաշի գդալ կաթնասերն ու մանրաձավարը խառնեք, ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 5-10 րոպե անց լվացվեք սառը ջրով:
- Բանանի միջուկի կեսը, մեկ ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ ընկույզի կամ ձիթապտղի յուղը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց գոլ ջրով լվացվեք:
- Բանանի միջուկի կեսը և նարնջի մեկ կտորը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց մաքրեք խոնավ բամբակյա բարձիկով, որից հետո դեմքը ցայեք գազահանված հանքային ջրով:
- Քերած կես խնձորը, մեկ ճաշի գդալ մեղրը, մեկ ձվի դեղնուցը, մեկական թեյի գդալ ձիթապտղի յուղն ու ասկորբինաթթուն խառնեք իրար, քսեք դեմքին, 30 րեպե անց սառը ջրով լվացվեք:
- Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:
- Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:
- Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:
|