ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Անահիտ Սահինյան, Կենսագրական
21:48, 20.06.2014
4615 | 0

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ

Արձակագիր

20 հունիս, 1917 - 7 հունվար, 2010

Ծնվել է Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզ): 1936թ. ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1942-58թթ աշխատել է ՀայՊետհրատում` որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87թթ եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ: Հեղինակել է «Խաչուղիներ» (1946թ.), «Ծարավ» (1954թ.), «Թախիծ» (1974-81թթ) վեպերը, «Վայելք» (1942թ.), «Նունուֆար» (1994թ.), «Սեփական հետքերով» (2000թ.) պատմվածքները, ինչպես նաև պատմվածքների ու պիեսների «Զիգզագ» (1976թ.) գիրքը: Երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ և իր հրապարակախոսական հոդվածներով անդրադարձել է շրջապատող իրականության ցավոտ խնդիրներին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1981թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8348 | 0
դեպի վեր