Թուրքիայում փնտրում են ազգությամբ հայ Ն. Թ.Ա.-ին, ով մեղադրվում է դատախազ ներկայանալով մեծ գումարներ շորթելու մեջ։ Թուրքական Gunebakis կայքի փոխանցմամբ՝ Տրապիզոնի բանկերից մեկը զանգահարած անձը ներկայացել է որպես դատախազ եւ նշել, թե ցանկանում է 10 հազար դոլար գնել, որից հետո խնդրել է այդ գումարը բերել դատախազություն եւ վերցնել համարժեք թուրքական լիրան։ Բանկի աշխատակիցը 10 հազար դոլարով եկել է դատախազություն եւ զանգահարել «դատախազին», իսկ վերջինս պատասխանել է թե այդ պահին խորհրդակցության եւ դատախազության անվտանգության աշխատակցին թող հանձնի դոլարը, իսկ ինքը ազատվելուն պես կտա թուրքական լիրաները։ |