ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Դիվերսիա է եղել. հակառակորդը ունի առնվազն 12 զոհ. Մանրամասներ
18:22, 19.03.2015
3327 | 0

Շփման գծում զոհված զինծառայողներից մեկը՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, ԼՂՀ-ից է:
Նա Քաշաթաղից է: Մյուս զոհված զինծառայողը՝ Արշակ Կարենի Հարությունյանը Էրեբունի վարչական շրջանից է, իսկ Էդուարդ Գագիկ Հայրապետյանը՝ Աշտարակից: Նրանք բոլորն էլ ժամկետային զինծառայողներ են, առայժմ չհաջողվեց ճշտել վիրավորների ինքնությունը: Մեր տեղեկություններով՝ դիվերսիա է եղել, հակառակորդը հարձակվել է մարտական հենակետի ուղղությամբ, օգնության է հասել խումբ, ով հետ է շպրտել հակառակորդին եւ սկսել հետապնդել նրանց: Հակառակորդը ունի առնվազն 12 զոհ, նրանց մի մասը պայթել է ականի վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 19.03.2015թ.՝ ժամը 08: 30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Արշակ Կարենի Հարությունյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը: Եվս չորս զինծառայող ստացել է մարմնական վնասվածքներ:

Մանրամասն այստեղ

Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր