ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված պաստառներ՝ Մարսելի քաղաքապետարանի ճակատին
19:49, 17.04.2015
2636 | 0

Մարսելի քաղաքապետ եւ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան-Կլոդ Գոդենը Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի, պատգամավոր Վալերի Բուայեի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուզելյեի, իր տեղակալ Դիդիե Փարաքյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ ապրիլի 16-ի երեկոյան բացել է Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատամասին փակցված երկու հսկայական պաստառները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ըստ «Nouvelles d’Arménie» պարբերականի, բացման արարողությանը շուրջ 400 մարդ է մասնակցել: Ժան-Կլոդ Գոդենն իր ելույթում հիշեցրել է ծանր պայքարի մասին, որն ինքը, բազմաթիվ այլ պատգամավորների հետ, մղել է 2001 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաեւ մատնանշել է Վալերի Բուայեի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի նպատակն է շարունակել պայքարը՝ Սահմանադրությանը համապատասխանող նոր օրենքի ընդունմանը հասնելու համար:

Մանրամասն այստեղ

Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր