Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 89-ամյա Միշա պապը շարունակում է կողակից գտնելու ապարդյուն փորձերը ու չնայած մի քանի ամիս դա նրան չի հաջողվում, Միշա պապը չի հուսահատվում, հավատում է, որ ծերության միայնությունը վերջապես իր հետ կիսող կգտնվի։ Միշա պապին զանգահարողներ, հետաքրքրվողներ լինում են, բայց նրանցից ոչ մեկ 89-ամյա պապի չափորոշիչներին չի համապատասխանում։ Իսկ գլխավոր չափորոշիչը տարիքն է։Վերջին անգամ նրան զանգահարել ու ամուսնանալու ցանկություն է հայտնել 37-ամյա երիտասարդ մի կին։ |