Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են «BMW» մակնիշի 88 FO 886 և «Toyota» մակնիշի 560 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մեկ հոգի մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Երևանի 1: 03 շտապօգնության ծառայության բրիգադները, որի բժիշկները հենց դեպքի վայրում հրշեջ փրկարարների հետ կենաց մահու պայքար էին մղում, որ կարողանային «BMW» -ի միջից դուրս բերել վիրիավոր երիտասարդ տղային: Մանրամասն... |