ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայկական գյուղում նորածնին կոչել են Իչակի
16:31, 30.03.2017
11869 | 3

2017 թ. սկզբին՝ Ամանորին, Արմավիրի մարզի Գեղակերտ (Սամաղար) համայնքում ծնվել է մի աղջիկ, որին ծնողները կոչել են «Մերժվածը» հնդկական սերիալի գլխավոր հերոսուհու անունով՝ Իչակի: Aravot.am-ի հետ զրույցում երեխայի մայրը՝ Մալվինա Ավետիսյանը, նշել է, որ նման որոշում են կայացրել, քանի որ հավանել են այդ անունը:

«Դժվարանում էինք անվան ընտրության հարցում, այդ ժամանակ էլ նոր էր սկսվել «Մերժվածը»: Գլխավոր հերոսուհու անունը հավանեցինք, եւ հենց այդպես էլ որոշեցինք աղջկաս անունը», - ասել է նա:

Վերջին ժամանակներս հնդկական սերիալները մեծ պահանջարկ ունեն հայ հեռուստադիտողի շրջանում: Որոշ հեռուստաալիքներ նույնիսկ մեկից ավելի հնդկական սերիալներ են ցուցադրում: Հատկապես հայտնի են «Շանթ» հեռուստաընկերության «Մերժվածը», «Արմենիա TV» -ի «Ի՞նչ կոչել այս սերը» եւ «Թռիչք» սերիալները:

Հեղինակ` Xachik Simonyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Xachik Simonyan
16:31, 17.11.2018
5195 | 0
դեպի վեր