Եվս հիշարժան պատմամշակութային էքսկուրսիա 10ա-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպեց դասղեկ Գ. Սիմոնյանը: Նախ մեկնեցին Տավուշի մարզ՝ Ենոքավան, որտեղից սաղարթախիտ անտառի միջով իջան Լաստիվեր: Ծանոթացան տեղանքի պատմությանը. տարածքի կեսը վայրի անտառ է, իսկ Աղստև գետի արագահոս վտակ Խաչաղբյուրը տանում է Հայաստանի ամենագեղեցիկ և Մեծ Հայքի ժամանակաշրջանից մինչև հիմա փոփոխություններ չկրած վայրը: Ճանապարհին մտան քարանձավներ, որոնք մոնղոլ թաթարների արշավանքների ժամանակ տեղի բնակիչների թաքստոցն էին դարձել: Քարանձավ հասնելու համար մարդիկ ժայռի վրա ճոպաններ էին ամրացրել, որոնց միջոցով միայն կարելի էր մտնել: Այստեղ աշակերտները ծանոթացան, թե մարդիկ ինչ նիստուկաց էին ունեցել 13-րդ դարում: Էքստրեմալ արշավից հետո այցելեցին նաև 10-13-րդ դարում կառուցված Հաղարծին վանքային համալիր, որտեղ էլ մեր աշակերտները խմբով տերունական աղոթքն ուղղեցին առ Աստված: Տպավորված, հիասքանչ տեսարաններով արբեցած հասան տուն գիտելիքներով հարստացած: Նման ուսուցողական, ճանաչողական բնույթի էքսկուրսիաները մեր դպրոցի համար դաստիարակության բաղադրիչ են: |