ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Գիտական ընթերցումներ
12:09, 01.06.2017
4462 | 0

2017թ. մայիսի 30-ին «Շիրակի ուսուցիչների միություն» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած գիտական ընթերցումներին մասնակցեց նաև մեր դպրոցը: Արդեն այդ մասնակցությունը դարձել է ավանդույթ. երրորդ տարին անընդմեջ մեծ ոգևորությամբ իրենց մասնակցությունն են ապահովում մեր աշակերտները: Այս տարվա կազմակերպած միջոցառումը ուներ «100 հոդված 100 տարվա մասին» խորագիրը, որին մեր աշակերտներից 4-ը ներկայացան հետևյալ զեկուցումներով՝ «Հայ-թուրքական երկխոսությունը 2001-2017թթ» /Գայանե Մկրտչյան 9-րդ դասարան/, «Արևմտահայերի ազգային համագումարները և պահանջատիրությունը» /Մարիամ Խաչատրյան 9-րդ դասարան/, «Շիրակի արդի մամուլը» /Գալյա Խաչատրյան 10-րդ դասարան/, «Արցախահայերի համագումարները և հայոց պետականությունը» /Մետաքսյա Հեգնոյան 10-րդ դասարան/: Գիտաժողովի ընթացքում մեր աշակերտներն աչքի ընկան քննարկումներին ակտիվ մասնակցությամբ:

Վերջում փորձագետներն ամփոփեցին գիտական ընթերցումները և կատարվեց պարգևատրման արարողություն: Մեր դպրոցը պարգևատրվեց պատվոգրով, իսկ մասնակիցները՝ գրքերով: Նման միջոցառումները ուսանելի են և նպատակային:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գյումրու N45 միջնակարգ դպրոց
16:00, 03.12.2019
4649 | 0
15:51, 29.11.2018
5190 | 0
13:43, 19.10.2018
7051 | 0
14:16, 20.09.2018
10140 | 0
19:35, 01.09.2018
6072 | 0
14:00, 26.05.2018
7395 | 0
15:40, 19.05.2018
6076 | 0
13:40, 09.05.2018
5469 | 0
15:02, 27.04.2018
5371 | 0
14:37, 05.04.2018
4695 | 0
դեպի վեր