ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Մեկ անմոռանալի օր Օշականում
13:57, 14.06.2017
5605 | 0

2017թ. հունիսի 13-ին կայացավ Գյումրու N45 միջնակարգ դպրոցի 5-րդ և 7-րդ դասարանցիների պատմամշակութային էքսկուրսիան դեպի Օշական: Դասղեկները լավագույնս էին նախապատրաստվել այդ էքսկուրսիային՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ: Սրբավայրում աշակերտները խոնարհվեցին Մեծ ուսուցչի գերեզմանին: Այնուհետև բնության գրկում փոքրիկ դաս անցկացրին գրականությունից՝ խրախուսելով լավագույն ասմունքողներին: Աչք շոյող գեղատեսիլ պատկերները, գետի ալիքների հանգստացնող ձայնը շատ մեծ ազդեցություն ունեցան երեխաների գեղագիտական ճաշակը զարգացնելու գործում: Կազմակերպվեցին խաղեր, մտագրոհ հարցեր, մրցույթներ տարբեր առարկաներից: Ողջ ժամանակը հագեցած էր ուսանելի պահերով: Թե´ աշակերտները, թե´ ծնողները տպավորված էին և շատ ոգևորված: Յուրաքանչյուր մասնակցի կենսագրության այդ օրվա էջը լցվեց անմոռանալի տպավորություններով:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գյումրու N45 միջնակարգ դպրոց
16:00, 03.12.2019
4649 | 0
15:51, 29.11.2018
5190 | 0
13:43, 19.10.2018
7051 | 0
14:16, 20.09.2018
10140 | 0
19:35, 01.09.2018
6072 | 0
14:00, 26.05.2018
7395 | 0
15:40, 19.05.2018
6076 | 0
13:40, 09.05.2018
5469 | 0
15:02, 27.04.2018
5371 | 0
14:37, 05.04.2018
4695 | 0
դեպի վեր