ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 32-ամյա կին վարորդը գլորվել է ձորը. նրան, ամուսնուն և մանկահասակ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց
19:22, 16.07.2017
4114 | 0

Այսօր հուլիսի16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09: 00-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Մարինե Մելքոնյանը իր վարած Nissan Tiida մակինիշի 34 МИ 071 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 132 կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 60 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Մելքոնյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Հակոբյանը, 7-ամյա Ագապի Հակոբյանը և 3-ամյա Դավիթ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետի գլխավորությամբ: ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ա. Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, և չի բացառվում՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Շիրակի մարզային քննչական վարչություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր ուղևորները ընտանիքի անդամներ են: Հիվանդանոցներից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:

Վիրավորներին ձորից դուրս են բերել Աշոցքի փրկարարները, և օպերատիվ են գործել նաև բժիշկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հեղինակ` Հովսեփ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հովսեփ
20:46, 14.05.2018
4975 | 0
դեպի վեր