ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ
18:06, 13.08.2017
3648 | 0
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը


Այստեղ եղևնու թաթերը ձյան տակ,

Ծածուկ դողում են ձայներից անկոչ,

Կախարդանքներին հլու հպատակ,

Եվ վհուկների դիվային կամքով:


Դու էլ ես այստեղ, դու էլ չես կարող,

Քեզ հմայքներով կապել է ջադուն,

Ծածկել է քեզնից երգը արարող,

Ու թմբիրի մեջ պահել իր բանտում:


Թեկուզ չորանա անտառն արմատից,

Եվ ծաղիկներին բուքը հալածի,

Առնեմ ձեռքերիս ու տանեմ պիտի,

Ու թող սերը քեզ իր դուռը բացի:


Թող այսօր արցունք չկաթի խոտին,

Եվ թող լուսինը ամպի մեղքն առնի,

Ապարանքներում, երկնքին մոտիկ,

Կապույտ ծովը թող նշան տա դռնից:


Եվ շաբաթվա մեջ կլինի մի օր,

Եվ ժամ կլինի, հնազանդ մի թիվ,

Երբ կամուրջները կքանդի բոլոր,

Որ անցյալը մեզ չհետապնդի:


Իսկ եթե սրտիդ ցանկությունն էր սա,

Եվ գողությունը հանցանք չէր բնավ,

Դղյակը, - կասենք, - շատերին հասավ,

Բայց մեր խրճիթը՝ միայն մեզ մնաց:


... Այսօր քնքշանքի ժամանակը չի, Փակվել են սրտերը բռունցքի պես, Ահա որսացի գնդակն առաջին, Իսկ հաջորդը՝ թողնում եմ ձեզ: Ետ չեմ դառնալու, -մտքովս անցավ, - Ինչ թանկ էր ապրելու գինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը: Ինձանից հետո, թեկուզ՝ ջրհեղեղ, Որոշեց մեկը ու ելավ թմբին, Բայց թե ես նրա համար եմ այստեղ, Որ իմ գնդակը նրան չխփի: Հիմա աչքերս կփակվեն անձայն, Ու հող կդառնա հողի գրկինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը: Մեզանից հետո ո՞վ պիտի մնա, Որ սրտանց պատասխանը տա, Եվ ես ցանկացա, -դա լինի թող նա, Ում հագով սապոգներ չգտան: Ու ես ժպտացի վերջում ծայրեծայր, Ահա նա՝ քթիս տակինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը: Լռում են սրտերն իրար ետևից, Բայց իմը գոռում է դեռ կրծքիս միջով, Թե՝ չի վերջանում ոչինչ իմ վերջով, Որ կյանքը հավերժ կտևի: Հիմա աչքերս կփակվեն անցավ, Ու հող կդառնա հողի գրկինը, Մեր որդիները ինչ շուտ մեծացան, Երեկ մերն էին, այսօր՝ կրակինը:

Հեռանում են նավերն ու կորչում են աչքից,

Իսկ դու համոզված ես, թե կա վերադարձ,

Որ կգան, քերծելով ալիքները՝ մեջքից,

Ու մշուշը՝ մեջքից,

Եվ նորից կլքեն քեզ՝ մի կես տարի անց:


Բայց հավատն այս, որը թանկ է մեր սրտից,

Եվ ավելին է, քան կարոտը մեր,

Ձեր անուններով օրն այս կավարտի,

Ձեր անուններով,

Օրը, որ պիտի դառնա տարիներ:


Վերադառնում են, բայց առանց նրանց,

Ում սպասում էինք առաջին հերթին,

Առանց ընկերոջ ու սիրած կանանց,

Վկաներն ենք մենք,

Վկաներն ենք մենք անշուք շքերթի:


Բայց ես ուզում եմ նորից հավատալ,

Որ չի կործանվի ոչինչ հենց այնպես,

Եվ հրաժեշտը, որ պիտի ես տամ,

Վերադարձին է ճանաչում նա մեզ:


Եվ հրաժեշտը, որ պիտի ես տամ,

Վերադարձին է ճանաչում նա մեզ:


Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8829 | 0
21:33, 14.11.2017
7902 | 0
21:25, 14.11.2017
9533 | 0
08:10, 14.11.2017
7303 | 0
20:25, 13.11.2017
10048 | 0
19:33, 13.11.2017
10951 | 0
18:25, 13.11.2017
8534 | 0
21:15, 12.11.2017
8468 | 0
22:53, 11.11.2017
17402 | 0
20:52, 11.11.2017
7523 | 0
20:11, 11.11.2017
7828 | 0
16:10, 11.11.2017
8770 | 0
10:42, 11.11.2017
8246 | 0
17:13, 10.11.2017
8992 | 0
15:20, 10.11.2017
11227 | 0
15:39, 09.11.2017
8075 | 0
21:54, 07.11.2017
8053 | 0
16:32, 06.11.2017
8636 | 0
14:24, 03.11.2017
7615 | 0
դեպի վեր