ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ
13:22, 19.08.2017
4600 | 0


«Շոգ ու խաղաղ կեսօր...»:

Կեսօրվա շոգից էր երևի, որ հորթը շարունակ դեսուդեն էր վազում, ինքն էլ չիմանալով՝ ուր։ Կտրվել էր նախիրից, վազելու պահին տրտինգ էր տալիս, աշխարհով մեկ էր եղել, խենթացած վազում էր։ Փոքրիկ նախրորդը գիտեր, որ պետք էր հասնել ինքն իրենից խրտչող-փախչող հորթուկին, թե չէ գլուխը կորցրած հորթուկը կարող էր վազելով հասնել մինչև Շեփ ձորն ու վիշապների անունը կրող քարափից գլորվել անդունդը։


Կեսօրվա շոգից էր երևի, որ հորթը շարունակ դեսուդեն էր վազում, ինքն էլ չիմանալով՝ ուր։ Կտրվել էր նախիրից, վազելու պահին տրտինգ էր տալիս, աշխարհով մեկ էր եղել, խենթացած վազում էր։ Փոքրիկ նախրորդը գիտեր, որ պետք էր հասնել ինքն իրենից խրտչող-փախչող հորթուկին, թե չէ գլուխը կորցրած հորթուկը կարող էր վազելով հասնել մինչև Շեփ ձորն ու վիշապների անունը կրող քարափից գլորվել անդունդը։

Նման դեպքեր գյուղում, շոգ ամռանը, պատահել էին։ Հայրը չէր էլ ուզում տղային իր հետ տանել։ Երբ վաղորդայնին հայրը վերցրեց հովվական գավազանը և դուրս եկավ փողոց, տղան կազմ ու պատրաստ ցցվեց նրա դիմաց.

- Պա, ՛- ասաց, – ինձ էլ տար քեզ հետ։ Հիշո՞ւմ ես, խոստացել ես ամառային արձակուրդներին ինձ էլ մի օր տանել։ Հայրը քմծիծաղեց, երբ տղայի ձեռքին տեսավ ուռենու բարալիկ ճիպոտը։

- Խե ղճ գայլեր, որ մահակդ տեսնեն, սարսափահար կլինեն։ Շատ շոգ է լինելու էսօր, տղաս, թող մնա մի ուրիշ անգամ։

- Չէ', – կտրուկ ու վճռական ասաց տղան, – կգամ։

Հայրը մի պահ խոժոռեց հոնքերը, բայց մի լուսավոր ժպիտ անմիջապես երևաց դեմքին։

- Դե լավ, տղաս, արի։ Կեսօրին քեզ կթողնեմ մակաղած նախրի մոտ, ես կգնամ սղոցարան՝ մի քանի գերան կա քաշելու։ Եվ հիմա տղան, բարալիկ ճիպոտն օդում թափահարելով, գոռգոռալով վազում էր ձորափով, որ կտրի հորթուկի ճանապարհը։ Վազելու պահին տղաս մեկ-մեկ կանգնում էր, արագ, շատ արագ կռանում էր, պատահած փոքր ու մեծ քարը վերցնում և շպրտում՝ ոչ քարն էր տեղ հասնում, ոչ էլ տղան ուժ ուներ հեռուն նետելու։ Քրտինքի մեջ կորել Էր փոքրիկ նախրորդը։ Ճիպոտը, ֆըռթ, գցեց մի կողմ, թավշե թաց, շագանակագույն վերնաշապիկը, որ մեծ եղբորից էր իրեն, մնացել մի տեսակ ճնշում Էր։ Ընդամենը երկու կոճակ էր մնացել վրան։ Նա երկու ձեռքով քաշեց ճոթերից, ու կուրծքը բացվեց։ Մերկ մարմնի վրա քամի խաղաց, դրանից նա ուժ առավ։ Վերջապես փոքրիկ նախրորդը հասավ վիշապների քարափին և շնչասպառ կանգնեց։ Հևում էր, հևում, բայց հաղթանակած զինվորիկի տեսք ուներ։ Հորթուկն էլ շնչակտուր հասավ վիշապների քարափին ու վախվորած կանգնեց տղայի դիմաց։ Հորթուկի դունչը փրփել էր՝ փնչում էր, փնչում։

- Հո՛, հո՛, հո՛, – հազիվ գոռաց տղան ու շարունակեց հևքը։ Հորթուկը ներողամիտ հայացքը փախցրեց փոքրիկ նախրորդից, խոնարհեց ծաղիկ գլուխը, հետո դանդաղ թեքվեց:

- Մո՜ւ, – մի մոլոր մնչոց լսվեց մակաղանոցի մոտից։ Հորթուկը ծույլ-ծույլ քայլեց նախրի ուղղությամբ, տղան՝ հետևից: Ամառվա շոգ կեսօրը վերջանում էր։ Թեթև հով էր խաղում օդում։ Հովն արթնացել էր, ու մակաղած նախրի մեջ խլրտուն էր ընկել։ Կանաչ դաշտը կանչում էր նրանց։ Փոքրիկ նախրորդը հասավ աղբյուրին, ուր բետոնե երկարուկ գուռերն էին ու մինչև ուսերը գլուխը սուզեց ջրի մեջ։ Քիչ անց հայրը եկավ՝ բարակ, անուշ մի մեղեդի սուլելով։

- Ուշացա, տղա'ս, - ասաց, – գերանը քաշեցի, Վաղիկի բեռնատարը պատահեց, ասացի տախտակներն էլ տանեմ տուն, նոր գամ։ Տղան պառկել-հենվել էր հսկա, լացող ուռենու բնին։

- Կուտ ու մածուն էր սարքել մայրդ, կերա, քեզ էլ բերեցի։ Կեր, որ զովանաս։

Փոքրիկ նախրորդի աչքերը բաց էին, բայց այդ պահին նա կարծես հեքիաթի հերոս լիներ, իսկ հայրը՝ հրաշագործդ հեքիաթասաց:

Ահա տեսեք, թե ինչպես երեք խնձոր թև առան նախրապան հոր ծոցի մեջ, թպրտացին ու թռան երկինք։ Մեկը արևին, որ մեր աշխարհի սիրտը ջերմացնի։ Մեկը ամպերին, որ մեր աշխարհի սիրտր հովացնի։ Մեկն էլ հենց իրեն՝ երկնքին ի պահ, որ երեխաների մաքուր, պայծառ աչքերում խաղաղ կեսօր լինի...

Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8825 | 0
21:33, 14.11.2017
7897 | 0
21:25, 14.11.2017
9528 | 0
08:10, 14.11.2017
7301 | 0
20:25, 13.11.2017
10044 | 0
19:33, 13.11.2017
10947 | 0
18:25, 13.11.2017
8529 | 0
21:15, 12.11.2017
8463 | 0
22:53, 11.11.2017
17397 | 0
20:52, 11.11.2017
7514 | 0
20:11, 11.11.2017
7826 | 0
16:10, 11.11.2017
8766 | 0
10:42, 11.11.2017
8242 | 0
17:13, 10.11.2017
8988 | 0
15:20, 10.11.2017
11223 | 0
15:39, 09.11.2017
8072 | 0
21:54, 07.11.2017
8046 | 0
16:32, 06.11.2017
8629 | 0
14:24, 03.11.2017
7613 | 0
դեպի վեր