ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Գիտելիքի օր
13:18, 01.09.2017
5149 | 0

Դպրասեր ժողովրդի շենշող տոներից մեկն է Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը:

Այս տոնին առանձնահատուկ է նախապատրաստվում ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական հանրույթը՝ համագործակցելով պատրաստակամ ծնողների հետ: Երկրի ամրությունը կայուն դպրոցն է: Գիտելիքն այն ուժն է, որով հարթվում է հաղթանակների ճանապարհը:

Դպրոցի ձեռքբերումների և նորանոր ծրագրերի մասին խոսեց դպրոցի տնօրեն

Ա. Վարդանյանը՝ առանձնացնելով ուսուցիչների, ծնողների, աշակերտների հաջողությունները:

2016-2017թթ «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Արմինե Մկոյանը, «Տարվա լավագույն դասվար» ՝ Գայանե Շանոյանը, «Տարվա լավագույն դասղեկ» ՝ Գոհար Սիմոնյանը, «Տարվա լավագույն ծնող» ՝ ըստ տարիքային խմբերի Լիլիթ Ասատրյանը և Էդիկ Թումոյանը:

Դպրոցի մանկավարժական հանրույթին, աշակերտներին, ծնողներին իր շնորհավորանքն էր բերել Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Դպրոցին շնորհավորելու էր եկել բարեկամ զորամասի նվագախումբը, որն արդեն դարձել է ավանդույթ դպրոցի համար:

Բարձր դասարանցիները առաջին զանգի ղողանջների ներքո 1-ին դասարանցիներին ուղեկցեցին դասարան:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գյումրու N45 միջնակարգ դպրոց
16:00, 03.12.2019
4649 | 0
15:51, 29.11.2018
5190 | 0
13:43, 19.10.2018
7051 | 0
14:16, 20.09.2018
10140 | 0
19:35, 01.09.2018
6072 | 0
14:00, 26.05.2018
7395 | 0
15:40, 19.05.2018
6076 | 0
13:40, 09.05.2018
5469 | 0
15:02, 27.04.2018
5371 | 0
14:37, 05.04.2018
4695 | 0
դեպի վեր