ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Կայացավ ֆրանսերենի դասը...
16:06, 06.09.2017
4354 | 0

ՀՀ ԿԳ նախարարի հրամանի համաձայն 2017-2018 ուսումնական տարվանից ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2-րդ դասարանից սկսած խորացված ֆրանսերեն լեզու են ուսումնասիրում: Այսօր կայացավ առաջին դասը ֆրանսերենից: Արհեստավարժ մանկավարժները նախապատրաստվել էին դասին շատ լավ: Ֆրանսերենի դասասենյակը կահավորված էր ֆրանսիական շնչով, որտեղ իր հատուկ տեղն ուներ Շառլ Ազնավուրը: Հետաքրքիր էր մուտքը դեպի ֆրանսերեն լեզվի աշխարհ՝ գեղահնչյուն, մեղեդային: Երգ, պար, ողջույնի խոսք, ֆրանսերենով և հայ – ֆրանսիական բարեկամությամբ ողողված միջավայր...

Ուսուցիչները երգերի միջոցով երեխաներին սովորեցրին ողջունել /saluer/ /ողջունել պաշտոնական ձևով և ողջունել ընկերներին/, ասել այո /qui/ շնորհակալություն հայտնել:

Լսեցին երգեր «Bonjour» -ի մասին: Կիրառվեց նոր մեթոդ ծանոթության համար: Յուրաքանչյուր երեխայի անունը գրվեց թղթի վրա ֆրանսերենով, ապա ժամանակ տրվեց, որ երեխան սովորի իր անվան գրությունը, և կազմակերպվեց խաղ: Ապա ընտրվեց հիմն ֆրանսերեն ժամերի համար Ilona Mitrecey /Իլոնա Միտրեսեի «Լիարժեք աշխարհ» / «Un monde parfait» , հենց որով էլ հետագայում պիտի սկսվեն ֆրանսերենի բոլոր ժամերը:

Դասի վերջում երեխաները արդեն իսկ տիրապետում էին ֆրանսերենով հաղորդակցվելու արվեստի փոքր բառապաշարին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գյումրու N45 միջնակարգ դպրոց
16:00, 03.12.2019
4649 | 0
15:51, 29.11.2018
5190 | 0
13:43, 19.10.2018
7051 | 0
14:16, 20.09.2018
10140 | 0
19:35, 01.09.2018
6072 | 0
14:00, 26.05.2018
7395 | 0
15:40, 19.05.2018
6076 | 0
13:40, 09.05.2018
5469 | 0
15:02, 27.04.2018
5371 | 0
14:37, 05.04.2018
4695 | 0
դեպի վեր