ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Անկախության տոն 26 ...
15:35, 20.09.2017
5985 | 0

Այսօր տեղի ունեցավ մեր դպրոցի հերթական միջոցառումը նվիրված Անկախության 26-ամյակին: Գեղեցիկ զարդարված դահլիճը, աշակերտների արտաքին տեսքը էլ ավելի տրամադրող շունչ հաղորդեցին տոնին: Հայը իր անցյալով, ներկայով և ապագայով իրավունք ունի ապրելու, հարատևելու և բարգավաճելու: Միջոցառման ընթացքում ժապավենի նման անցավ մեր վեցդարյա պատմական անցյալը՝ միահյուսված նորաթուխ 26-ամյա Անկախ Հայաստանի անցած ճանապարհին: Մենք շեշտեցինք, որ հանրաքվեով ընդունված «Այո» -ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք, ուրեմն կանք ու լինելու ենք ազատ ու անկախ: Մեկ րոպե լռությամբ հարգեցինք այն անձնվերների հիշատակը, ովքեր իրենց կյանքը փոխարինեցին հայրենիքի վաղվա օրվա համար հերոսաբար ընկնելուն: Միջոցառումը շաղաղված էր երգերով ու պարով, որոնք էլ ավելի տոնական դարձրին օրը: Միջոցառման նպատակն էր մեր սերը առ հայրենիք փոխանցել մեր մատաղ սերնդին, անկախության սերնդին, որ այդքան դժվար ձեռք բերված ազատ մեր երկիրը պահպանեն, շենացնեն, հաստատ կանգնեն մեր սուրբ հողի վրա և ինչ դժվարություններ էլ լինեն, երբեք չլքեն իրենց երկիրը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գյումրու N45 միջնակարգ դպրոց
16:00, 03.12.2019
4649 | 0
15:51, 29.11.2018
5190 | 0
13:43, 19.10.2018
7051 | 0
14:16, 20.09.2018
10140 | 0
19:35, 01.09.2018
6072 | 0
14:00, 26.05.2018
7395 | 0
15:40, 19.05.2018
6076 | 0
13:40, 09.05.2018
5469 | 0
15:02, 27.04.2018
5371 | 0
14:37, 05.04.2018
4695 | 0
դեպի վեր