ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Նաիրի Հունանյանի բնակարանը. «Հրապարակ»
14:00, 27.10.2017
8120 | 0
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղամասերից մեկում տարիներ շարունակ իր ընտանիքի հետ ապրել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը եւ նրա ընտանիքը, գրում է Hraparak.am-ը: Այժմ բնակարանում ոչ ոք չի ապրում, այն լքված է, պատուհաններ չկան, ապակիների փոխարեն լաթեր են փակցված։ Նաիրի Հունանյանի հարեւանները խուսափում են խոսել նրա մասին, թեեւ բակում լավ են ճանաչում նրան։ Հարեւաններից մեկը պատմեց, որ Նաիրի Հունանյանի մոր՝ Նաթելլա Գալստյանի մահվանից հետո տանը ոչ ոք չի ապրել։ «Էստեղ մոր մահից հետո ոչ մեկ չի եղել։ Տունը չի վաճառվել, չնայած ով կուզեր տունը առներ։ Չգիտենք, երեւի էս տունը սենց էլ մնա։ Էդ պատուհանները չեմ տեսել ոնց ա էդպես եղել, առանց ապակի մնացել։ Երեւի մոր ապրելու տարիներին էլ ա տենց եղել» ։ Նաիրի Հունանյանի մայրը 2012 թ նոյեմբերի 23–ին Եվպատորիայի ծովում խեղդվել է։ Կնոջ մարմինը երրորդ որդին՝ Արմեն Հունանյանը, գտել է ծովում, ափից ոչ հեռու, ընդ որում՝ նրա կոշիկները եղել են ափին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հեղինակ` Xachik Simonyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Xachik Simonyan
16:31, 17.11.2018
5136 | 0
դեպի վեր