ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Դիմակի տակ՝ կրկին դիմակ...
20:52, 16.02.2018
11545 | 0
Հաճախ, երբ մեծ դժվարությամբ հաջողվում է դիմակազերծել ինչ-որ մեկին, մենք նրա այդ դիմակի տակ ցավոք կրկին տեսնում ենք ոչ թե նրա իրական դեմքը, այլ մյուս դիմակը…
Դիմակները կարող են շատ լինել, մեկը մեկից հաջողված, մեկը մեկից գեղեցիկ, նուրբ, շփոթեցնող, խափող, գերող… Բայց մենք շուտ չենք զգում, որ դրանք դիմակներ են, որ դրանք հաջողությամբ քողարկում են իրական դեմքը, իրական պատկերը: Զգում ենք, երբ կրկին կարողանում ենք դիմակազերծել` հանել հերթական դիմակը…Ցավոք` հերթական…
Բազմատեսք, բազմադեմ, բազմադիմակ են շուրջ բոլոր…Կեղծավորությունը, դավաճանությունը, երեսպաշտությունը, հաշվենակտությունը, քծնանքը, ագահությունը, խաբկանքն ամենուր է, ամեն տեղ…Չարությունը, սուտը, խաբեբայությունը, խարդախությունը այնքան է կուտակվել շուրջ բոլոր, որ այն սկսել է կուլ տալ, խժռել ամեն ինչ շուրջ բոլոր և կործանել ամեն ինչ:
Ցավոք, նույնիսկ հարազատների, սիրելիների, մտերիմների շրջանում…Հատկապես ցավալի է, երբ դիմակավորվում են հենց նրանք…Դա արդեն ցավ չէ, դա արդեն ողբերգություն է…
Եվ ուզես, թե չուզես, շատ դեպքերում դու դառնում ես անտարբեր և արհամարհում նմաններին…

Ռոբերտ Մելքոնյան
Հեղինակ` Արմեն Ալոյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալոյան
22:04, 13.10.2021
6398 | 0
14:55, 29.06.2020
8177 | 0
20:47, 06.05.2020
9968 | 0
13:46, 28.04.2020
10332 | 0
12:42, 03.04.2020
14252 | 0
10:49, 09.03.2020
7803 | 0
19:07, 14.12.2019
10522 | 0
դեպի վեր