ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»- Ի ԾԱՆՐ ՔԱՐԸ ՆԻԿՈԼԻ ՎԶԻՑ ՄԻ ԿԱԽԵՔ
09:23, 07.05.2018
13068 | 0

Ո՛չ բարոյական և ո՛չ իրավական տեսակետից: Հիմա` մանրամասն:

Պատմական կարճագույն ժամանակահատվածում Հայաստանում եղավ բռնապետական ռեժիմից ազատվելու երկու փորձ:

Առաջին փորձը` «Սասնա ծռերը» - ՊՊԾ գնդի գրավում, ռեժիմի դեմ զինված ապստամբության պլան, և սրան զուգահեռ` արտաքին թշնամու հետ կռվի թեժացում` «Կուր-արաքսյան հանրապետության» ստեղծման հեռանկարով: Պարզ ասած – ներսում` քաղաքացիական պատերազմ և դրսում` հայ-թյուրք հակամարտութան նոր և ծանր փուլ: Հետևանքները դժվար չէր պատկերացնել:

Երկրորդ փորձը` բաց ձեռքերի հեղափոխությունը: Ժողովրդի բացարձակ ինքնիշխանության հաստատում` խաղաղ ճանապարհով: Բռնության բացակայություն: Հայ ժողովրդի քաղաքակրթական գերակայության հայտ` ուղղված ողջ աշխարհին:

Համեմատենք այս երկու փորձը: Իսկ հետևություններն ո՞վ պետք է անի:

Կարծում եմ` «Սասնա ծռեր» նախագծի հեղինակները պետք է հանդես գան հայտարարությամբ և ընդունեն, որ զինված ապստամբության ուղին եղել է սխալ և, զուգորդված պատերազմի վերսկման հետ, կործանարար` Հայաստանի համար: Եվ իրենք հրաժարվում են այդ ուղուց: Սա կլինի քաղաքական ապաշխարհանքի ակտ` հեռագնա դրական հետևանքներով:

Քաղբանտարկյալների հարցը: Ապասերժացման քաղաքական գործընթացում մենք կունենանք արդարադատություն և արդար դատարան: Քաղբանտարկյալները կազատվեն: Եվ թող քննությունը և դատարանը պարզեն` «Սասնա ծռերից» ովքե՛ր են այդ ձեռնարկին միացել քաղաքական միամտության և ֆիդայական «ռոմանտիզմի» պատճառով, կապ չունեն ոստիկանների սպանության հետ, և մաքուր, արդար քաղբանտարկյալներ են - և ազատ արձակեն նրանց:

Իսկ «ծռերից» նրանք, ովքեր իրենց «անմեղ ծռությունը» արել են գիտակցված՝ կապված այլևայլ շահերի հետ, և դրանց առկայությունը կապացուցվի` թող ստանան արդարացի պատիժներ:

Մեր հեղափոխությունը և նրա առաջնորդին մի խառնեք «Սասնա ծռեր» -ին առնչվող ոչ իրավական, զգայական, թվացյալ պարզունակ-ֆիդայական, բայց շատ վտանգավոր գործընթացներին:

Հ.Գ. Հանրորեն բաց մի հարց տանք - «կուր-արաքսյան հանրապետություն» եզրույթ-գաղափարի հեղինակը ով կամ ովքեր են, որ աշխատանոցում է այն մշակվել, հայեցակարգ կա, թե ոչ, այն ռազմագիտական և ռազմավարական փորձաքննություն անցել է, թե ոչ: Նաև` այդ գաղափարը ինչ առնչություններ ունի միջազգային իրավունքի նորմերի հետ, ինչպիսին է նրա լեգիտիմության աստիճանը: Այս հարցերին պետք է պատասխաններ տրվեն մի պարզ պատճառով - մենք ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ենք և ոչ թե քաղաքական խոպան:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

6 մայիսի 2018թ.

Հեղինակ` Արմեն Ալոյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալոյան
22:04, 13.10.2021
6398 | 0
14:55, 29.06.2020
8177 | 0
20:47, 06.05.2020
9968 | 0
13:46, 28.04.2020
10332 | 0
12:42, 03.04.2020
14252 | 0
10:49, 09.03.2020
7803 | 0
19:07, 14.12.2019
10522 | 0
դեպի վեր