ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դանակահարության Երևանում երիտասարդ աղջիկների մասնակցությամբ։
17:29, 06.09.2018
5261 | 0

Սեպտեմբերի 5-ին, ժամը 06.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Հերացու փողոցից բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Հրանտ Շ.-ն: Ըստ ուղեկցողի՝ վնասվածքը ստացել էր Հերացու փողոցում դանակահարության հետևանքով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ժամը 21.00-ին, Ամիրյան փողոցի 3/37 հասցեում գտնվող սրճարանից, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Դիաննա Բ.-ին և 1991 թ. ծնված Անուշ Ե.-ին:
Դիաննա Բ.-ն տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ խոհանոցային դանակով հարվածել է Հրանտ Շ.-ին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հրանտ Շ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր՝
https://analitik.am/news/view/425740


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գևորգ Շահբազյան
դեպի վեր