ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Կայացավ կանանց ըմբշամարտի միջազգային մրցաշարը
23:48, 23.09.2018
5070 | 0
Լիբանանի Բեյրութ քաղաքում կայացավ կանանց ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին տարբեր երկրներ ներկայացնող մարզուհիներ: Այս մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ Ժենկա Խաչատրյանը և Սաթենիկ Արամյանը:
Մրցաշարի առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Եգիպտոսը ներկայացնող մարզիկը, երկրորդ տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչը, իսկ երրորդ տեղը կիսել են Հայաստանի և Իրանի մարզիկները:
Աղջիկիների ֆիզիկական պատրաստվածության և ներքին տրամադրվածության մասին զրուցել ենք մեր ընտրանու գլխավոր մարզիչ՝ Գոռ Աբգարյանի հետ:
-Չեմ կարող ասել, որ մրցաշարի արդյունքները շատ գոհացնող են: Մարզիկները դեռ շատ պետք է աշխատեն առաջիկա մրցաշարերի և իհարկե հաղթանակների համար: Դժգոհ չեմ, բայց ամեն դեպքում չունեցանք այն արդյունքը, որին ես սպասում էի: Մարզիկներն ավելի շատ փորձառության պակաս ունեն և այդ հարցով Հայաստան գալուն պես անպայման կզբաղվենք: Առջևում դեռ շատ պարապունքներ և մարզումներ են սպասվում: Ես վստահ եմ, որ մեծ ձգտման և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեր աղջիկները կհասնեն մեծ հաջողությունների: Շատ ուրախ եմ Սաթենիկի հաղթանակի կապացությամբ, սա իսկապես կարևոր նվաճում է մեր մարզուհու համար, իսկ Ժենկան պետք է ավելի շատ աշխատի և մարզվի:
Գոռ Աբգարյանը նշեց նաև, որ այս օրերին իրենց կողքին է եղել Ալի Դոլատխահը, ով միջազգային կարգի մրցավար է:
Տեղեկացնենք նաև, որ մեր մարզիկները Հայաստան կվերադառնան սեպտեմբերի 25-ին:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ֆլորա Աշուղբաբյան
19:32, 11.03.2022
1805 | 0
22:32, 19.02.2022
2244 | 0
12:32, 29.05.2018
4739 | 0
15:49, 17.05.2018
4114 | 0
դեպի վեր