ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կրկին բողոքի ցույց. աջ ղեկով մեքենա ներկրողները Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են իրականացնում
18:11, 18.10.2018
2472 | 0

Աջ ղեկով մեքենա ներկրողներն այսօր՝ հոկտեմբերի 18–ին բողոքի ակցիա են իրականացնում Բագրատաշենի անցակետում։ Բանն այն է, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պատճառով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին։

«Շուրջ 130 մեքենաներ կանգնած են Բագրատաշենի անցակատում, մոտավորապես 2000 մեքենա էլ Վրաստանում է. մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի կարողանան ներկրել», –դժգոհեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Վարորդներից մեկն էլ հայտարարեց, որ թաքուն, մի քանի օրվա մեջ օրենք են ընդունել, որ մեքենաների ներկրման արգելքը ոչ թե մինչեւ հոկտեմբերի 1–ն է, այլ՝ անժամկետ.

«Քաղաքացիները տեղյակ չեն եղել, մաքսատան պատին էլ կպցրած է եղել այն, որ կա մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարող են բերել», –ասաց վարորդը։


Global News Armenia

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր