ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեր շարքերում չկան հայտնի դեմքեր, բայց մենք կարծում ենք, որ հայտնի լինելով չի պայմանավորված պատգամավորի համար անհրաժեշտ հատկությունները
09:08, 18.11.2018
1877 | 0

Ազգային առաջընթացը միակ կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է իգական սեռի նեռրկայացուցիչ, և որի 10 առաջատար տեղերից 4֊ը նույնպես իգական սեռի ներկայացուցիչներ են։

Միաժամանակ, մենք միակն ենք, որ ունենք առաջին տասնայկում ներկայացուցիչներ թե Երևանից, թե 6 մարզերից, այսինքն՝ տաս հոգու մեջ կա առնվազն 6 մարզի ներկայացուցիչ։

Մեր շարքերում չկան հայտնի դեմքեր, բայց մենք կարծում ենք, որ հայտնի լինելով չի պայմանավորված պատգամավորի համար անհրաժեշտ հատկությունները։ Մեր տասնայկից ամեն մեկը որոշակի ոլորտի մասնագետ է, ունի աշխատանքային նվաճում իր ոլորտում և բավարար գիտելիք Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքի մասին։

Այս ամենին զուգահեռ մենք ունենք ամենահստակ, ամենամանրամասն ծրագիրը, որը տեղադրված է մեր կայքում՝ npp.am, և մենք պատրաստ ենք ցանկացալ ձևաչափով բանավիճել գաղափարի ու ծրագրի շուրջ ցանկացած կուսակցության ներկայացուցչի հետ, լինեն նրանք հայտնի թե անհայտ:

Ազգային Առաջընթաց Կուսակցություն

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր