ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Յուրաքանչյուր ընտրող թող կարճաժամկետ չմտածի ու այս նոր իշխանությանը քննադատելուց առաջ թող համեմատության մեջ դնի։ Ու ամենակարևորը՝ վերհիշի
10:21, 18.11.2018
2069 | 0

Էս հանրապետականները իրենց "լավ արարքները" մեկ առ մեկ գովաբանում են՝ յուրաքանչյուր արարքին իր անունը տալով, մնացածը #սխալի անվան տակ քողարկում։ Սխալվել ենք ու վերջ։ Իսկ չի լինի ձեր "ՍԽԱԼՆԵՐՆ" էլ իրենց անուններով #կոչեք։

Բազմաթիվ #երիտասարդ ընտանիքների հայրենիքից կտրելը տեղահանություն չի՞։ Ծերացող հորն ու մորը միայնակ #թողնելը, հարազատ զավակից կտրելն ու կարոտի մեջ խեղդելը #ոճրագործություն չի՞։ Սեփական տնից վտարելը #բռնազավթում չի՞։ Ազատությունից զրկելը #հանցագործություն չի՞։ Մարդկանց ծեծելն ու սպանելը #բռնություն չի՞։ Երեխաների հացն ու մանկությունը խլելը #գողություն չի՞։ Պատերազմի մեջ գտնվող երկրի զինվորին թալանելն ու "ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՉ ՄԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ" հողի համար 100 տան ճրագ մարելը շան_տղություն չի՞...

Ու այն աստիճանի եք #բարոյականությունից զուրկ, մթագնած ուղեղով, որ մեկը չկա ձեզ ասի Արցախից մի խոսացեք այ...
Ախր դա Ձեր ամենամեծ #բացթողումն էր այ տխմարներ։ Մենք կարող ենք ինչ որ տեղ աչք փակել այլ ոլորտների վրա, բայց ոչ բանակի։
Իր ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած կուսակցությունը իրավունք չունի #խոսելու, դեռ ավելին՝ վերադառնալու քաղաքականություն։ Իրավական տեսանկյունից իրավունք ունեք, անշուշտ, իսկ #բարոյակա՞ն։ Բարոյական տեսանկյունից իրավունք ունե՞ք։ Ձեզ այդ հարցը տվե՞լ եք։ Գոնե գիտե՞ք այդ բառի իմաստը, նշանակությունը։
Յուրաքանչյուր ընտրող թող կարճաժամկետ չմտածի ու այս նոր իշխանությանը քննադատելուց առաջ թող համեմատության մեջ դնի։ Ու ամենակարևորը՝ վերհիշի։
Ձեզ մենակ եմ թողնում ձեր մտքերի հետ։


Հովհաննես Ավետյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր