ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նիկոլ Փաշինյանը Գավառ քաղաքում մասնակցեց Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությանը
19:33, 19.11.2018
2656 | 0
Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառ քաղաքում մասնակցեց Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Կարմիր ժապավենը կտրեցին Լիլիթ Մակունցն ու թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը, որից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջեց թատրոնի շենքում, ծանոթացավ նորակառույց շենքի պայմաններին և շփվեց դերասանական կազմի ու թատրոնի աշխատակիցների հետ; Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մոմ վառց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում և խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում, որին մասնակցեցին մարզպետարանի, պետական կառույցների աշխատակիցներ և համայնքների ղեկավարներ ու դպրոցների տնօրեններ;
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր