ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչպես գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին դուրս հանել այս հորձանուտից
14:10, 21.11.2018
3536 | 0
Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում գյուղացիական և ֆերմերային տնտեսությունները գտնվում են ծայրահեղ ծանր կացության մեջ: Ասել, թե մեր ազգը ծույլ է, աշխատել չի սիրում դա այդպես չէ: Դա ասվում է նրա համար, որ այս իրավիճակի մեղքը գցեն գյուղացու վրա: Ասվում է նրա համար, որ իշխանությանը` վերապահված պարտականությունը և ապաշնորհությունը քողարկվի: Ինչ է նշանակում չեն աշխատում` կամ չեն ուզում աշխատել: Դա ուղակի հեշտ տարբերակ է: Այցելեք գյուղեր և տեղեկացեք մարդկանց խնդիրներին և կհամոզվեք, որ ամենուր նույն պատճառաբանումներն են: Ազգովի տքնում ենք վաշխառուների ագահ բանկերի տոկոսների տակ: Հայաստանի բանկային համակարգը խժռել է մեր քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին: Հայաստանում չկա մարդ, չկա տնտեսվարող, որ չունենա մի քանի վարկեր: Այս մասին կանդրադառնամ հաջորդիվ: Իսկ ինչ է առաջարկում երկրի կառավարությունը, կամ այն քաղաքական կուսակցությունները, որոնք այս օրերին իբր պայքարում են երկրի բարձրագույն մարմնում ներկայացված լինելուն: Բացի այն, որ իրար քարկոծում են թե ով պետք է լինի ընդդիմություն ոչ մի տառ, բառ չեն խոսում, թե ինչ են անելու այս չարքաշ ժողովրդի վիճակը բարելավելու ուղությամբ, թե ոնց են գյուղացիական տնտեսություններին հանելու այս ճահճից: Ոչ մեկ չի խոսում բանկային համակարգում բարեփոխումներ անելուց: Հետևաբար կարելի է ենթադրել, որ այս քաղաքական ուժերը սպասարկում են կամ անմիջական մասնակցություն ունեն բանկային բիզնեսում: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպես 24տոկոսանոց վարկերով կարելի է տնտեսվարել, հարկեր տալ և կարողանալ գոյատևել, էլ չեմ ասում մրցակցել հարևան Թուրքիայի ֆերմերների հետ, երբ այդ երկրի գյուղատնտեսությունը պետության կողմից սուբսիդավորվում է 100տոկոսով: Առավել ևս խրախուսվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել թունաքիմիկատներով հագեցած թունավոր մթերքներ: Այս խնդրահարույց հարցը լուծելու համար կա շատ հասարակ լուծում, եթե իհարկե մեր երկրի նոր ձևավորվող խորհրդարանում ներկայացված լինենք մենք մեր` Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությամբ: Սա կլինի առաջին քայլը, որպեսզի կարողանանք նոր ձևավորվելիք խորհրդարանում և կառավարությունում հետևողական աշխատանքով մեր բերած փաստարկներով և առաջարկություններով շտկել իրավիճակը և երկրում ունենալ կայուն, զարգացող գյուղատնտեսություն ու բարվոք, հզոր գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ: Այս ամենը կարելի է իրականություն դարձնել միմիայն ազգային և պետական մտածելակերպ ունեցող ազգային ժողովի պատգամավորներով և կառավարության անդամներով: Հարկավոր է ամեն ինչից վեր դասել պետության և քաղաքացիների շահերը: Հետևաբար այս մրցակցությունը ինչի համար է: Լինել իշխանության` օգտվել իշխանական կերակրադաշտից կամ լինել ընդդիմություն, որ էլի մի քիչ մոտ լինել այդ կերակրադաշտին: Մենք ասում ենք ոչ ընդդիմությանը` այո այլընտրանքային իշխանությանը: Այս ամենը պետք է իրականություն դարձնենք ուղորդվելով հեղափոխության թեզերով: Պետք է շատ արագ երկրում հաստատվի ժողովրդի իշխանություն: Սա ինչ է նշանակում, որ մարդը` Հայաստանի քաղաքացին իր քվեն տալով առողջ ուժերին, իր համար կապահովի բարեկեցիկ կյանք, օրինակելի երկիր, հզոր բանակ, զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ:
Հիմա կխոսեմ, թե ինչպես կարելի է ունենալ զարգացած գյուղատնտեսություն:
Նախ և առաջ պետք է տեղի ունենա կտրուկ փոփոխություն բանկային համակարգում: Անհրաժեշտ է մեր տնտեսության մեջ ներգրավել Եվրոպական և համաշխարհային այն հզոր բանկերին, որոնք կարող են տրամադրել ցածր տոկոսադրույքով վարկեր` 2-3տոկոս: Հայաստանի կառավարությունը պետք է սկսի բանակցություններ Չինաստանի և Եվրոպական երկրների հետ, որպեսզի ձեռք բերենք գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ լիզինգով: Բոլոր մարզերում և մեծ համայնքներում ստեղծել մեքենա-տրակտորային կայաններ, պետական կառույցներ իրենց աշխատողներով, մասնագետներով: Շատ արագ հարկավոր է մեր գյուղատնտեսներին և գիտնականներին տալ առաջարկ (ներգրավվելով գիտական միտքը և ուժը): Ոսումնասիրել Հանրապետության հողային ռեսուրսները, թե որ շրջանում ինչ կուլտուրաներ կարելի է աճեցնել: Մաքսային ծառայությունից ճշտել թե ինչ գյուղմթերքներ են ներմուծվում եգիպտացորեն, ցորեն, շաքար, բրինձ և այլն: Այն մշակաբույսերը որոնք կարելի է կազմակերպել աճեցնել մեր մոտ, հարկավոր է ներկրել դրանց էլիտար սերմերը, որը կապահովի բարձր ծլողունակություն` ոչ թե Ռուսաստանի պահեստային սերմերը, տարիներով պահված: Ինչպես եղել է նախկին իշխանությունների օրոք, որ գյուղացիներին բաժանում էին, ցանում էին և հետո չէր աճում: Անմիջապես պետք է վերականգնել սերմնակայաննրը, որպեսզի մեր սելեկցիոներները մշակեն և գտնեն արդյունավետ մշակաբույսերի տեսակներ: Հարկավոր է պատրաստել ագրոնոմներ և մեր Ագրարային համալսարանի գիտակրթական մակարդակը բերել բարվոք մակարդակի: Մեր երկրին հարկավոր են գյուղատնտես ագրոնոմներ` անասնաբույժներ և այլն: Ունենալով գյուղատնտեսական մեքենաների հզոր կայաններ, սերմեր և որակյալ մասնագետներ անհրաժեշտ է վերականգնել պարարտանյութերի մեր երբեմնի գործարանները կամ նորը կառուցել: Գյուղատնտեսական մոնիթորինգի պարագայում պետք է որոշել Հայաստանում այնպիսի տեխնիկական մշակաբույսերի մշակությունը որոնք եղել են մեր նախնիների զբաղմունքը` կտավատ, քունջութ, սորգո, ամարանտ և այլն: Պետությունը պետք է անմիջապես զբաղվի այս մշակաբույսերի աճեցման գործով համագործակցելով գյուղացիների հետ: Գյուղացին պետք է տրամադրի իր հողերը և ակտիվորեն ներգրավվի այդ գործընթացներին: Արդյունքում կունենանք պետություն-գյուղացի անմիջական համագործակցություն, որը կծնի հետագայում ֆերմերային տնտեսություններ: Մարդիկ ունենալով պետության աջակցությունը կկարողանան իրացնել իրենց արդատրանքը երկրի ներսում, հետագայում նաև ավելացնելով արտադրանքի ծավալները հնառավորություն կունենան նաև արտահանելու: Որպիսի ունենանք կայուն զարգացող գյուղատնտեսություն հարկավոր է որ արգելվի այն կուլտուրաների ներմուծումը, որոնք արտադրվում են մեր երկրում և չբավարարելու դեպքում նոր կարելի է դա ներկրել: Այս բոլոր գործառույթները պետք է դրվի գյուղնախարարության վրա: Գյուղնախարարության կառուցվածքի, գործառույթների վերաբերյալ ունեմ իմ տեսակետը որը կներկայացնեմ հետո: Հարկավոր է սկսել բանակցություններ միջազգային ագրո-ապահովագրական կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանում ներդրվի ագրո-ապահովագրական մշակույթը: Պետք է վերանայվի հողերի ջրօգտագործման քաղաքականությունը: Ինչու է այսքան բարձր ջրի գինը, կա մի հստակ բացատրություն, որովհետև հազարավոր հեկտարներ ջրվել են և վարձ չի տրվել, հետևաբար այդ ծախսերը մնացել են հասարակ գյուղացու վրա: Այս հարցը պետք է վերանայվի և հաստատվի օրենքով: Ես ներկայացրի այս մոդելը հողագործության վերաբերյալ: Նույն սկզբունքով կարելի է Հայաստանում զարգացնել խոշոր և մանր անասնապահությունը, ձկնաբուծությունը, ջերմոցային տնտեսությունները և այլ ճյուղեր: Հարկավոր է պետության միջամտությունը սկզբնական փուլում և 2-3 տարում կարելի է ունենալ բավարար կայացած գյուղատնտեսություն: Մյուս կարևոր հարցը գյուղատնտեսության զարգացման համար այն է, որ Երևանին և մյուս քաղաքներին պետք է հետ վերադարձվեն գյուղատնտեսական շուկաները: Կամ քաղաքապետարանները նոր տարածքներ տրամադրեն բոլոր շրջաններում գյուղատնտեսական շուկաներ կառուցելու նպատակով: Սա շատ կարևեր պայման է, որպեսզի գյուղացին իր տանջանքով ածեցրած բանջարաբոստանային կուլտուրաները` միրգը, մսամթերքը, կաթնամթերքը բերի քաղաք և անմիջապես ինքը վաճառի քաղաքային բնակչությանը ոչ թե դռնդեդուռ ընկած վաճառի կամ ճարահատված ցածր գնով տա վերավաճառողներին: Արդյունքում և՛ գյուղացին է տուժվում և՛ քաղաքացին:
Սիրելի քաղաքացիներ սա իմ ծրագրային դրույթներից մի ճյուղ է, որը ես ներկայացնում եմ ամփոփ հնարավորության դեպքում ավելի հանգամանալից կներկայացնեմ: Հետևեք իմ ֆեյսբուքյան էջին: Ես կանդրադառնամ այլ խնդիրների որոնք առկա են մեռ հասարակության մեջ:


Հայկ Սանոսյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր