ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Այդ անկեղծ զրույցի շնորհիվ կյանքը բոլորի աչքերում վերաիմաստավորվեց և վերարժևորվեց լիովին նոր՝ ավելի լուսավոր ու գունագեղ երանգներով
17:42, 21.11.2018
2286 | 0
Կույրերի և բարության միջազգային օրը՝ 2018թ. նոյեմբերի 14-ին, Ջրվեժի միջնակարգ դպրոցի բազմամասնագիտական թիմի աջակցությամբ կազմակերպվել էր բաց դաս դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ:
Դասի նպատակն էր ներկաներին ծանոթացնել տեսողական խնդիրներ ունեցող շատ հայտնի մարդկանց կյանքին ու գործունեությանը:
Միջոցառման պատվավոր հյուրն էր բանասեր, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ, ՀՊՄՀ դասախոս Սիփան Ասատրյանը: Մարդ, ով սեփական կենսափորձով մեկ անգամ ևս ապացուցեց, որ լավ է աչքով կույր լինել, քան մտքով: Նա այնքան թեթև, տեղ-տեղ հումորով շաղախված էր խոսում, կյանքը փակ աչքերով «տեսնելու» առավելությունները ընդգծում, որ ունկնդիրների զարմանքը աստիճանաբար վերածվեց տարաբնույթ հարցերի տարափի:
Այդ անկեղծ զրույցի շնորհիվ կյանքը բոլորի աչքերում վերաիմաստավորվեց և վերարժևորվեց լիովին նոր՝ ավելի լուսավոր ու գունագեղ երանգներով:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր