ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է հայ ուսանողուհուն, որը փողոցից գտած 37, 000 դոլարը վերադարձրել էր տիրոջը
19:44, 08.12.2018
2015 | 0

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ փողոցից գտնելով 37, 000 դոլար գումար էր գտել և այն ոստիկանության միջոցով հանձնել տիրոջը։
Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։
Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։
Կարինե Բագիրյանը ծնունդով Ջավախքից է։

http://xosnak.am/










Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր