ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Բյուրեղավան համայնքի ղեկավարը քվեարկեց հանուն առաջընթացի և երկրի զարգացման
19:14, 09.12.2018
1976 | 0
Քիչ առաջ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը՝ տիկնոջ հետ 28/08 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Համայնքի ղեկավարը մաղթեց բարի, խաղաղ ընտրություններ մասնավորապես նշելով. «Քվեարկել եմ հանուն համերաշխության, մեր երկրի խաղաղության, առաջընթացի և աշխատանքի: Վստահ եմ մեր երկիրը գնալու է դեպի զարգացում բոլոր ուղղություններով»:
2018թ-ի դեկտեմբեր 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բյուրեղավան համայնքն ընդգրկված է Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքում: Ըստ ԿԸՀ-ի, համայնքում ընտրողների թիվը՝ 8889 է /Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր/: Համայնքում ձևավորվել է 6 տեղամաս: Այս պահի դրությամբ համայնքում ընտրություներն անցնում են հանգիստ, ընտրատեղամասերում ակտիվություն է նկատվում: Ժամը 14: 00-ի դրությամբ համայնքում ընտրություններին մասնակցել է 2268 քաղաքացի:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր