ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Առաջին քայլով Փաշինյանը կէժանացնի գազի սակագինը
18:44, 13.12.2018
2487 | 0

Ավարտվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները, փաստացի Նիկոլ Փաշինյանը հաղթեց բոլոր մրցակիցներին և ստացավ ՀՀ-ն լիարժեք կառավարելու ամբողջական մանդատ:

Բոլորին է հայտնի, որ սահմանին գազը շատ ավելի էժան է հասնում, քան վաճառվում է ժողովրդին: Այս մասին բազմաթիվ անգամներ հայտարարել է հենց Նիկոլ Փաշինյանը: Առաջ, երբ վարչապետը լիակատար իշխանություն չուներ և զբաղված էր քաղաքական հարցերով, չէր կարող կենտրոնանալ այս հարցի վրա, սակայն հիմա իրավիճակն այլն է:

Գազի սակագնի իջեցումը կբերի շատ ոլորտների թռիչքաձև զարգացման և, ինչն ամենակարևորն է, կբարձրացնի ժողովրդի կենսամակարդակը: Առաջին քայլը, որ ակնկալվում է վարչապետից, գազի սակագնի իջեցումն է: Կառավարությունը նախկինի պես կոռումպացված չէ, չունի հանցավոր պայմանավորվածություններ Գազպրոմի հետ, ուստի Փաշինյանին հեշտ է լինելու բանակցել ու պարտադրել գերշահույթներ ստանալու փոխարեն ծառայել հայ ժողովրդին:

Վերացավ այն դարաշրջանը, երբ Գազպրոմի աշխատակիցները միլիոններ էին աշխատում, իսկ հայ ժողովուրդը ճռռում էր պարտքերի տակ:


Digital News

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր