ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կներառվեն Կառավարության՝ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրում
15:15, 14.12.2018
2617 | 0

Հետընտրական աշխատանքային փուլը մեկնարկեցինք լավ լուրով: Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 2 հիմնական, Աբովյանի թիվ 2 հիմնական և Կամարիսի միջնակարգ դպրոցները կներառվեն Կառավարության՝ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրում:

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում քննարկվեց ծրագիրը հաստատելու մասին N 797-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որի արդյունքում այս 3 դպրոցները միացան ծրագրին:

Աշխատանքային խմբի կողմից ՀՀ բոլոր մարզերում ուսումնասիրության արդյունքներով ընտրվել են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի դպրոցները՝ հաշվի առնելով շենք-շինությունների տեխնիկական վիճակը և աշակերտների թվաքանակը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սեյսմիկ անվտանգության տեսակետից առաջնահերթ կարգով բարելավման անհրաժեշտություն ունեցող՝ հանրապետությունում առկա թվով 26 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում` համաձայն վերանայված շինարարական նորմերի և դպրոցների շենքերի ուժեղացման ուղեցույցների: Ծրագրի իրականացմամբ սեյսմիկ առումով անվտանգ դպրոցներում սովորողների քանակը կավելանա 10626-ով:


Ռոմանոս Պետրոսյան



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր