ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մամիկոն Շահբազյան. Թող խաղաղությունն ու անդորրը տիրի յուրաքանչյուրի օջախում, երկրում և ողջ աշխարհում
13:35, 02.01.2019
4921 | 0
Սիրելի՛ ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ առողջություն և հաջողություն: Թող խաղաղությունն ու անդորրը տիրի յուրաքանչյուրի օջախում, երկրում և ողջ աշխարհում: Թող 2019 թվականը բոլորի համար լինի հաղթանակների և առաջընթացի, իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի: Տոնական այս օրերին ընդառաջ, առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր աշակերտներին, որոնց համար 2018 թվականը եղավ կրթության և գիտելիքի, նշանակալի ձեռքբերումների և նոր նախաձեռնությունների տարի։ Լիահույս եմ, որ նվիրական երազանքների կատարման և նպատակների իրագործման համար համապատասխան գիտելիքների կուտակումն ու բարձրակարգ կրթության ձեռքբերումը յուրաքանչյուրիդ համար կշարունակեն մնալ առաջնահերթ ուղենիշներ: Սիրելի՛ աշակերտներ, Ձեզ մաղթում եմ նորանոր օգտակար բացահայտումների, զարգացման նոր ուղիների ձեռքբերման, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների ու բարձր առաջադիմության տարի, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, քաջառողջություն, ամենայն բարիք ու բեղմնավոր աշխատանքային գործունեություն:


Մամիկոն Շահբազյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր