Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մայրիկիս սիրեկանը (18+)
20:18, 29.03.2019
Ես հիմա միայնակ եմ և անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Ուզում եմ մոռանալ անցյալս: Իսկ անցյալս շատ վատ է եղել:
Երեկույթի ընթացքում, գինովցած ընկերս ինձ տարավ խորդանոց և հետս սեռական հարաբերություններ ունեցավ: Առաջին անգամ միայն ցավ ու հիասթափություն զգացի: Տղան, երևի, անփորձ էր ու գինովցած: Դրանից հետո հանդիպում էի մեկ ուրիշի հետ: Ճիշտ է, սեռական կյանքն ինձ համար նողկալի ու անհետաքրքիր էր, սակայն դա անում էի սիրած տղայիս չկորցնելու նպատակով: Բայց նա էլ մի քանի անգամ սեռական հարաբերություններ ունենալուց հետո, հեռացավ:
Այդ ընթացքում մայրս էլ իր համար սիրեկան գտավ` հիսուն տարեկանին մոտ ունևոր մի տղամարդ: Նրանք հանդիպում էին մեր տանը, երբ հայրս աշխատանքի էր գնում: Ինձ համար տհաճ ու նողկալի էր այդ տղամարդը: Մի օր էլ մայրս հորս ասաց, թե ինքն ուրիշին է սիրում և ուզում է բաժանվել: Հայրս շատ ծանր տարավ, հեռանալիս նույնիսկ արտասվում էր: Ես խղճում էի հորս: Իմանալով սիրեկանի թուլությունը կանանց հանդեպ, որոշեցի վրեժ լուծել և գայթակղել նրան:
Մի օր, մինչ նրա այցելությունը, մայրս խանութ գնաց` նրա համար մթերք գնելու: Երբ սիրեկանն եկավ, ասացի, թե մայրս ուշ կգա: Պետք է սպասել: Նա նստեց բազմոցին, իսկ ես միացրեցի մագնիտաֆոնը: Մոտենալով նրան, նստեցի ծնկներին: Զգացի, որ նրա սեռական անդամը սկսեց գործել: Նա հանեց այն և սկսեց հետս սեռական հարաբերություններ ունենալ: Ինձ համար հեշտ չէր նրա հետ հարաբերվելը, սակայն հանուն հորս, գնացի այդ քայլին: Մտածում էի, որ մայրս այդ տեսարանը տեսնելով սիրեկանին դուրս կշպրտի տանից: Ինձ համար նույնիսկ նողկալի էր: Բայց պետք է խոստովանեմ, որ նա այնպիսի բաներ արեց, որ իմ նախկին տղաներն երբեք չէին կարողանում արել: Ես ձգձգում էի սեռական հարաբերության պրոցեսը, որպեսզի մայրս ներս մտնելով, տեսնի սեռական ակտի տեսարանը: Վերջապես, մայրս հայտնվեց այն ժամանակ, երբ նա արդեն վերջացնում էր: Մայրս մի պահ քարացավ դռների արանքում: Մոտենալով մեզ, այնպես ապտակեց դեմքիս, որ ես ցած գլորվեցի բազմոցի վրայից: Իսկ նրա մորեմերկ սիրեկանը շորերն հավաքելով, դուրս եկավ սենյակից:
-Դուրս կորիր տանից, անառակ, -գոռում էր կատաղած մայրս:
Ես տանից հեռացա և մի քանի օր մնացի ընկերոջս տանը: Հետո հանդիպեցի հորս, ով արդեն գիտեր ինձ հետ կատարվածը: Կրկնակի հարված էր հորս համար` տղամարդը քնում էր ոչ միայն իր կնոջ, այլև դստեր հետ: Խոստացավ տուն վարձել, որպեսզի միասին բնակվենք:
Բայց ես հոգնել եմ այս ամենից, ուզում եմ հեռանալ, մոռանալ անցյալս ու ապրել նոր կյանքով:
Մամուլի խոսնակ` Կարեն Աբրահամյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Կարեն Աբրահամյան
20:55, 27.08.2018
դեպի վեր