ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Եթե Հայկ Մարությանը 56՛000՛000 դրամ է դուրս գրում ոչինչ չանելու համար, մի՞թե դա թալան չէ. ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
23:42, 13.07.2019
1830 | 0
Կարեն Վարդանյանն իր ֆեյսնուքյան էջում գրում է. «Հարցս ուղղում եմ բոլոր նրանց, հասարակ քաղաքացիներին, այդ թվում՝ իշխանավորներին, ովքեր պատեհ և անպատեհ առիթով անընդհատ խոսում են նախկինների իբրև թե թալանի մասին: Հարգելիներս, եթե հիմա Երևանի ժամանակավոր քաղաքապետ Հայկ Մարությանը պարգրավճարների նպատակով բյուջեից 56 միլիոն դրամ է դուրս գրում ոչինչ չանելու համար (կրնում եմ՝ ոչինչ չանելու համար), մի՞թե դա թալան չէ, մի՞թե դա պետական միջոցների յուրացում չէ: Այդ դեպքում ինչու՞ եք հիմա լռում, ինչու՞ չեք բարձրաձայնում թալանի մասին:
Ուրեմն, կամ ձեզ այսքան ժամանակ սխալ տեղեկություններ են մատուցել, ապակողմնորոշել և դուք մոլորության մեջ եք, կամ էլ դուք ազնիվ չեք և նախկինների թալանի մասին խոսում եք պատվերով և ուղղորդված:
Ես էլ ձեզ վստահաբար ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում թալան եղել է մինչև 1998 թվականը և կա վերջին մեկ տարում՝ հիմա, այսինքն՝ տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի օրոք և այդ համակարգի վերածնունդը հանդիսացող՝ ներկա իշխանությունների օրոք»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր